Ռուբեն Ռուբինյանը եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքը...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մայր Աթոռում հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռուբինյանը։

 «Խոսեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին»,- գրել է Ռուբինյանը: