«Ռոսսելխոզնադզորի» Դաղստանի Հանրապետության վարչությունն արգելել է Ադրբեջանից ներկրել 61,2 տոննա բուսական ծագման արտադրանք։
Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ հղում կատարելով «Ռոսսելխոզնադզորին», կանգնեցվել է 47,2 տոննա քաշով թարմ լոլիկի 3 եւ 14 տոննա թարմ ելակի 1 խմբաքանակ։
«Ապրանքները Ռուսաստանի Դաշնություն էին մտնելու հետագա իրացման համար։ Բեռնատար ավտոմեքենաները արտադրանքով հանդերձ վերադարձվել են արտահանող երկիր»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։
Արտադրանքը վերադարձնելու պատճառն այն է, որ փաստաթղթային ստուգման ժամանակ պարզվել են չստուգված ուղղումներ ֆիտոսանիտարական վկայականներում, ինչպես նաեւ անհամապատասխանություն ֆիտոսանտիտարական վկայականների մակնշումների հետ։



