Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկո...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։ Մինչև այդ եղել է Շրջակա միջավայրի նախարար և Կոտայքի մարզպետ։

Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ-ի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Պետրոսյանի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի վրա։