«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀԾԿՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչեւ պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։
Բանն այն է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն չորսամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարիչ։ Իսկ «Էներգետիկայի մասին» օրենքով, լիցենցիայից զրկելու դեպքում, ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել՝ մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։
«Ժողովուրդ» օրաթերթին կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Պետրոսյանին հորդորել է չլքել ՀԷՑ-ը, մինչեւ բանակցությունների միջոցով նոր գնորդների «կգտնեն»:
Իսկ ՀԷՑ-ը նախօրեին փաստացի զրկվել է լիցենզիայից, եւ իրավիճակը պահանջում է շարունակական կառավարում։ Մինչեւ գործադիրը բանակցի հնարավոր գնորդների հետ, եւ մինչեւ որոշում կայացվի, թե ով է ձեռք բերելու ընկերությունը, Պետրոսյանն է շարունակելու ղեկավարել գործընթացը։ Դա կարող է տեւել երեք ամիս, իսկ եթե կառավորությունը արագ «գտնի» գնորդին, արդեն նոր կառավարիչ կարող է նշանակվել: Բայց Պետրոսյանը պետք է մինչեւ վերջ իրականացնի ՀԷՑ-ի շուրջ ընթացող պրոցեսը, եւ միայն դրանից հետո հեռանա պաշտոնից։
Նոր լիցենզիայի ստացման նախապատրաստական փուլն ու գնորդի հետ բանակցությունները նույնպես պետք է անցկացնի Ռոմանոս Պետրոսյանը։ Միայն այդ փուլից հետո կքննարկվի նրա հեռանալու հարց ջանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ինքը շարունակելու է իր աշխատանքը ՀԷՑ-ում:
Հիշեցնենք՝ Պետրոսյանը ստանում է կլորիկ աշխատավարձ եւ հրաժարվել է պարգեւավճարներից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



