Ռոդրիգես․ Վենեսուելան չի ընդունի արտաքին կառա...

Վենեսուելայի կառավարությունը ենթարկվում է ժողովրդին և անտեսում արտաքին ուժերի հրամանները։ Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը։

«Վենեսուելայի կառավարությունը ենթարկվում է վենեսուելացի ժողովրդին, մենք չունենք ենթակայության արտաքին գործոններ, վենեսուելացի ժողովուրդը չի ընդունում որևէ արտաքին ուժի հրամաններ», – նշել է Ռոդրիգեսը։

Նա ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարությունները անվանել է «անտեղի և վիրավորական»։ նախագահի լիազոր ներկայացուցիչը ընդգծել է, որ Վենեսուելան «չի վախենում Միացյալ Նահանգների հետ հարգալից հարաբերություններից», քանի դեռ դրանք կառուցված են միջազգային իրավունքին և երկրի պատմության նկատմամբ հարգանքին համապատասխան։

Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը կկառավարի Վենեսուելան, կվերահսկի նավթի և այլ ռեսուրսների վաճառքը և, անհրաժեշտության դեպքում, երկրում կանցկացնի «ազատ և արդար ընտրություններ»։