Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը երեկ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, նա դեռ այնտեղ է։ Այս մասին Factor.am-ին ասել է կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարխչյանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի այցը բժշկական կենտրոն, Չարխչյանը պատասխանեց․ «Ընթացիկ հետազոտություններ են, որ պետք է արվեն վիրահատությունից հետո, հիմա ռեաբիլիտացիոն ընթացքն է»:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը հոկտեմբերի 9-ին վիրահատվել էր: