Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի՛ն է մեղադրել պատեր...

Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել հետևյալը, որ Հայաստանի իշխանություններն են կատարել այնպիսի գործողություններ, որ բերել է նրան, որ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանալով որ Հայաստանում ոչ ադեկվատ իշխանություններ են, ոչ ադեկվատ կառավարում ու արտաքին քաղաքականություն են իրականացնում, պատերազմ են հրահրել Արցախիմ նաև Հայաստանի դեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ երկրորդ նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայերն են հրահրել Ադրբեջանի հետ պատերազմը։

«Այդ գործողությունները հետևյալն են: Ընդհանուր առմամբտապալել այն ամբողջ բանակցային գործընթացը, բանակցային ներուժը, որ այս 30 տարիների ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի իշխանությունների կողմից և նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ համանախագահ երկրների կողմից համատեղ աշխատանքի ջանքերով։ Փաշինյանի խոսքը, որ ես սկսում եմ իմ անձնական կետից, ոչ թե նախկին իշխանությունների հասած այն այն բնագծից, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի ցանկացել պաշտոնի ստանձնելուց հետո ծանոթանալ այն ամբողջ ներուժին, որ ձեռք ենք բերել, ինքը ծալել և իր աթոռի տակ է դրել 2019 թվականի այն առաջարկությունները, որոնք մենք անվանում ենք «լավրովյան փաստաթուղթ»: Բացի դրանից նաև սահմանային հրահրումը, տավուշյան գործողությունները, որոնք բերել են վերջնական այն տեսակետի Ադրբեջանի ղեկավարության մոտ, որ իրենք կարող են այդ հարցը լուծել պատերազմի միջոցով։

Պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեն արել, այսինքն ամբողջությամբ չեն իրականացնել մեր այն գործառույթները, որ պետությունը անհրաժեշտ է կատարի խաղաղից պատերազմի անցնելու ժամանակահատվածում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի են եղել հակառակորդին գոնե լեռնանտառային պայմաններում կանգնեցնելու. «Իսկ այդ հրահրման խնդիրը իրականացրել են Հայաստանի այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ»: