Ռոբերտ Քոչարյանը չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ: Այս մասին հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյան:
«Այս պահին Ռոբերտ Քոչարյանին առերևույթ համապատասխանող մեղադրանք առաջադրված չէ: Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարումը: Մի հոդվածով, որը քրեական օրենսգրքում երբևէ գոյություն չի ունեցել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանը չունի մեղդրյալի կարգավիճակ և չունի պարտավորություն ներկայանալ դատական նիստերին»,- նշեց նա: