Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ռազմիկ Դավոյանի մ...

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ։

Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Ռոբերտ Քոչարյան

11․01․2022թ․