NEWS.am-ը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Այցի մասին մանրամասներ ճշտելու համար կապվեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ, որը հաստատեց Չարչյանին տեսակցելու տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
Ի դեպ, Արմեն Չարչյանն օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:



