Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պահանջեց դադարեցնե...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց դադարեցնել քրեական հետապնդումը:

Փաստաբանն իր պահանջը, միջնորդության էությունը բարձրաձայնել է ապրիլի 2-ի նիստում: Խափանման միջոցի փոփոխմանը եւ քննչական մարմնի կողմից ներողությանն առնչվող մնացած պահանջների քննարկումը փաստաբանը վերապահեց դատարանի հայեցողությանը: Ալումյանը շեշտեց, թե քանի որ ՍԴ-ն չեղարկել է բուն 300.1 հոդվածը, ապա չկա նաեւ հանցագործություն:

Խափանման միջոցի վերաբերյալ հստակեցնող հարցին փաստաբանը պատասխանեց, որ իրենք միջնորդում են չեղարկման կամ գոնե գրավի չափը բազմակի նվազեցնելու մասին:

Միջնորդությանը միացան փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Հովհաննես Խուդոյանը:

Համանման միջնորդություն ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: