Ռոբերտ Քոչարյանի գործով չափազանց առեղծվածային...

Ռոբերտ Քոչարյանի գործով չափազանց առեղծվածային և արտառոց քրեական վարույթի շրջանակում ենք գտնվում: Այս մասին  «Մարտի 1»-ի գործով դատավարությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մենք գտնվում ենք իսկապես չափազանց առեղծվածային և արտառոց քրեական վարույթի շրջանակներում և դուք՝ բոլորդ, դրան ականատես եք:

Մենք փաստացի այս ընթացքում լսում ենք դեռևս մի միջնորդություն, որը եթե բավարարվի, իսկ դրա բավարարման հնարավորությունները չափազանց խրթին են, գրեթե անհնարին են, եթե նշվածը բավարարվի, ապա դրանից հետո կխոսենք՝ նոր մեղադրանք կարող է լինել, թե՝ ոչ»,-ասել է  Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։