Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ մինչև նրանց պատգամավորի կարգավիճակի հստակեցումը։
«Դատարանը թող պարզաբանի՝ ինքը խնդիր է տեսնում քրեական հետապնդումն իրականացնելու՞, թե՞ ազատությունից զրկելու հետ կապված»,- դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։



