
Բրազիլիայում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Հուլիսի 6-ին միավորման երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային անվտանգությանը և համաշխարհային տնտեսության հարցերը, հուլիսի 7-ին օրակարգը ներառում է հումանիտար հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության՝ պատվիրակությունները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության և առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցերը: Բրազիլիայի ղեկավարությունը նաև մտադիր է բարձրացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովին (COP-30) խմբի երկրների նախապատրաստման և մասնակցության հարցերը. COP-30-ը տեղի կունենա 2025 թվականին Բրազիլիայում:
Գագաթնաժողովի ավարտից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կմնան Բրազիլիայում: Հուլիսի 8-ին և 9-ին համապատասխանաբար կսկսվի Բրազիլիա նրանց պետական այցերի ծրագիրը:
BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։