ՌԳԱ հայազգի փորձագետը` արհեստականորեն երկրաշա...

Փորձագետները վաղուց են ուսումնասիրում ավերիչ երկրաշարժերի արհեստականորեն առաջացման հնարավորությունը, սակայն առայժմ դա հնարավոր չէ։ Այս մասին ասել է ՌԳԱ ԵՖԻ ներկայացուցիչ Ռուբեն Թադևոսյանը,- հայտնում է Lenta.ru-ն։

Այս գործընթացը կոչվում է «առաջացած սեյսմիկություն»: Դրա մասին առաջինը խոսել են հնդիկ գիտնականները։ Նրանք նկատել են, որ 1962 թվականին Հնդկաստանում Կոինա գետի վրա պատնեշի կառուցումից և ջրամբարը լցնելուց հետո, մեկ տարի անց, տարածքում գրանցվել է սեյսմիկ ակտիվության աճ, ևս հինգ տարի անց՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ընդ որում, մինչ ջրամբարը լցվելը, տարածքում 4 բալից ավելի ուժգնությամբ ցնցումներ չեն եղել։ Ռուբեն Թադևոսյանի խոսքով, ինդուկտիվ սեյսմիկության առաջացման մեխանիզմը ամբողջությամբ ուսումնասիրված չէ։

«Միգուցե ջրի ներթափանցումը մեծ խորություններ խաթարում է հիդրոստատիկ ճնշման հավասարակշռությունը և երկրաշարժ հրահրում ջրամբարի հատակի տակ թաքնված խզվածքի երկայնքով»,- նշել է նա:

Փորձագետը հավելել է նաեւ, որ Ֆրանսիայում իրականացվել է Սուլցի նախագիծը։ Դրա էությունը կայացել էր խորքային ջերմություն օգտագործելու մեջ։ Խորության վրա հեղուկի փորձնական ներարկման հետ միաժամանակ գործարկվել է բարձր զգայունության սեյսմիկ կայանների խիտ ցանց, որը ի հայտ բերեց թույլ երկրաշարժերի թվի կտրուկ աճ։ Թադևոսյանն ընդգծել է, որ երկրաշարժերը «խիստ տեղային» ազդեցություն են ունեցել։