Ռեպրեսիաների հերթական փուլն է և այս անգամ մաս...

«Պարզ չի՞, թե ինչի համար են անում…Մարդը երեկ թղթի կտոր է հրապարակել, ինչ-որ աբսուրդ բաներ են ասում»,-Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց, որտեղ խուզարկություն է ընթանում, հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով, եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին ոստիկանություն,  ապա իրենց տեղեկություններով Վարազդատին տարել են ԱԱԾ։

«Ռեպրեսիաների հերթական փուլն է և այս անգամ մասշտաբներն ավելի մեծ են և ներգրավված են ուժային բոլոր կառույցները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե»,- ասաց Դանիելյանը։ Կարծես թե տրամադրություն կա, էդ մարդկանց տանեն ԱԱԾ, հետո որոշակի գործեր կազմվեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը և հավելեց. «1937 թիվն է, մարդը հիստերիկ նոպաների մեջ ասել է՝ գնացեք ամեն գնով ինչ-որ բան գտեք տներից»։