ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ-ում Իրանի Իսլ...

Նոյեմբերի 28-ին ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։

Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։  

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն