Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 78-ամյակի նախօրեին՝ մայիսի 8-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Ռուսաստանի գերատեսչություններում Հայաստանի ներկայացուցիչներն ու դեսպանության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի «Պոկլոննայա գորա» հուշահամալիրի տարածքում գտնվող Հաղթանակի թանգարանը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեսպանության պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։
Հաղթանակի թանգարանի ղեկավարության ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը ծանոթացել է «Битва за Москву. Первая Победа!» ցուցադրությանը։
Նույն օրը դեսպանությունում կայացել է ճաշ՝ ի պատիվ Հայաստանից ժամանած Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվիրակության, որոնց ուղեկցում էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։