
«Ադրբեջան-Ուրալ» հասարակական կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա հետախուզվում է քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն, թե որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։
Հուլիսի սկզբին Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է Շիխլինսկու որդուն՝ Մուտվալային։ Պատճառը հուլիսի 1-ին Բաքվի հրապարակում տեղի ունեցած միջադեպն էր։ Մուտվալա Շիխլինսկին դատարանում հայտարարել է, որ չի տեսել իր աջ կողմում գտնվող անվտանգության աշխատակցին, որին վրաերթի է ենթարկել և զղջում է կատարվածի համար։