ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից...

ՌԴ-ում հայ գործարարները խորապես մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից: Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ  Սամվել Կարապետյանը:

«Մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ ՌԴ՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին, քանի որ ՀՀ-ում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:

ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի ՌԴ-ում աշխատուժի իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։

ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է տնտեսության համար։

Չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում»,- ասված է հայտարարության մեջ: