
Կիրակի գիշերը՝ հուլիսի 21-ին, Յակուտիայում 36 հանքափորի տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը։ Պաշտոնական տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ վարորդը։
Ավտոբուսը 25 մետր բարձրությունից ընկել է «ԳՕԿ Դենիսովսկի» ԲԲԸ տեխնոլոգիական մայրուղու վրա։
Այս պահին վիրավորների թիվը հասել է 20-ի, երկու հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր, իսկ ևս ութինը՝ միջին ծանրության։