ՌԴ-ում գտնվող ներգաղթյալների մեկ երրորդին չի...

ՌԴ-ում գտնվող ներգաղթյալների մեկ երրորդին չի հաջողվում առաջին փորձից հանձնել ռուսաց լեզվի քննությունը, իսկ գրեթե կեսը՝ չի կարողանում հանձնել նաև հաջորդ փորձերից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում, նոր օրենքի համաձայն, ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը սկսվել է 2025 թվականի ապրիլի 1-ից։ 

Դեկտեմբերի 11-ին Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ  ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ։ Դա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիներին հնարավոր կլինի դպրոց  ընդունել միայն ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելուց հետո։