Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին:
«Գործի կդրվի օրենք, որը նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։
Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենքներին կամ կորցրել են այստեղ օրինական բնակության իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության բարելավմանը»,- այս մասին Վոլոդինը գրել է իր տելեգրամյան ալիքում։։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։