ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. ՆԳՆ...

Վաղ առավոտից տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Լուրը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ Ուրիխանյանը հետախոզման մեջ էր, և ՆԳՆ-ն ռուսական կողմից ստացել է նրա ձերբակալելու տեղեկությունը: Խոսնակի փոխանցմամբ՝ «Ալյանս»-ի ղեկավարը հետախուզվում էր ՀՀ ՔՕ 422 հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։