
Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիներն այժմ իրավունք ունեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները կարող են քվեարկել և ընտրվել Ռուսաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում: Բելառուսի տարածում նման իրավունք կստանան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։
2025 թ. մարտի 13-ին Մոսկվայում ստորագրվել է արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է այդ իրավունքների տրամադրումը երկու երկրների քաղաքացիներին: Պուտինը փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հուլիսին։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ վավերացումը կնպաստի քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավմանը հասարակական և քաղաքական կյանքում։