ՌԴ ռազմաբազայի հեռացումից հետո հաջորդելու է Թ...

Բնական է՝ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ՀՀ-ի ազգային-պետական շահն են պաշտպանում, պետք է հռչակվեն դավաճաններ: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը:

«Իրենց հարձակումները մեզ վրա որևէ ազդեցություն չեն կարող թողնել: Ինչպես հայտնի է՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը դեռևս անցած տարվանից, և, կարելի է ասել, իր ստեղծման օրվանից կողմ է եղել, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի և մենք ինքներս օրինակ ենք ծառայել, ցույց տալով՝ ոչ թե մանդատի, աթոռի խնդիր ունենք, այլ, որ պետք է անենլ ամեն ինչ, որ ՀՀ-ն Արցախի ճակատագրին չարժանանա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով:

Ավելի ուշ Թևանյանն արձագանքել էր նրան, ասելով՝ պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանnւթյամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանnւթյան մեջ: