
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Սուջա բնակավայրը Կուրսկի մարզում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում Հյուսիսային զորքերի խմբավորման ստորաբաժանումներն «ազատագրել են Սուջա բնակավայրը»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակի վերահսկողության տակ են անցել նաեւ Մելովոլ եւ Պոդոլ բնակավայրերը։