ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի պաշտոնին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Լենցովը հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում։ Եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական:
Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը
2014-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։