ՌԴ օդային տարածքում անցած գիշեր խոցվել է 121...

ՌԴ ՊՆ-ն հայտնել է տարեսկզբից ի վեր Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակման մասին. անցած գիշեր խոցվել է 121 ԱԹՍ ՌԴ-ի 13 մարզերի օդային տարածքներում, հայտնում է rbc.ru-ն:

Մասնավորապես, Բրյանսկի մարզի օդային տարածքում խոցվել է 37, Ռյազանում՝ 20, Կուրսկում և Սարատովում՝ 17-ական, Ռոստովում, Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ 7-ական, Բոլգորոդում՝ 6, Վորոնեժում՝ 3, Տուլայում, Օրյելում, Լիպեցկում՝  2-ական, Ղրիմում՝ 1 անօդաչու թռչող սարք:

Այս առնչությամբ ՌԴ որոշ քաղաքներում սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը: