ՌԻԱ Նովոստին, հղում անելով Առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ Ռուսաստանի ՆԳՆ Սիկտիվկարում գտնվող կենտրոնում նռնակի պայթյունից վիրավորվել է ինը մարդ։
«Այսօր Սիկտիվկարում գտնվող ՆԳՆ մասնագիտական ուսումնական կենտրոնում նռնակի պայթյունից վիրավորվել է ինը մարդ», - հայտարարել է նախարարությունը։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ չորս հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մեկ մարդ հրաժարվել է հոսպիտալացումից և տեղում բուժօգնություն է ստացել։
Նախարարությունը հավելել է, որ պայթյունից հետո շենքից տարհանվել է 200 մարդ։ Հրշեջները շուտով մարել են հրդեհը։
Life-ի փոխանցմամբ՝ կենտրոնում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Մի տեսության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Հարուցվել է քրեական գործ անփութության համար։



