ՌԴ նախագահը  տեսաուղերձ է հղել Հայրենիքի պաշտ...

ՌԴ նախագահը  տեսաուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

«Տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ դարեր շարունակի ոտքի են կանգնել հայրենիքի պաշտպանության համար։ Ռուսաստանցիների ներկայիս սերունդը շարունակում է նախնիների քաջության ավանդույթները։ Դրա օրինակն է հատուկ գործողությունը, որտեղ ՌԴ ԶՈւ մարտիկները ուս ուսի պաշտպանում են հայրենիքի շահերը: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատանքը բանակն ու նավատորմը ամրապնդելու ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության ընթացքում ստացած մարտական փորձը, հիմնված մեր արդյունաբերության, գիտության, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հզոր ուժերի վրա:»,– ասել է նա։

Պուտինի խոսքով` Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունն է միջուկային տրիադայի զարգացումը, որը դարձել է Ռուսաստանի անվտանգության երաշխավորը։