ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6060 զոհված զինվոր...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների ու զինվորների ընդհանուր թվով 6060 մարմին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Այն կողմից ստացվել է մեր 78 զոհված», - գրել է Մեդինսկին իր Telegram ալիքում։

Մեդինսկին, որը ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարն էր, ընդգծել է, որ «գերիների փոխանակումը նույնպես շարունակվում է, կազմակերպվել է առաջնագծից ծանր վիրավորների շտապ սանիտարական հանձնում»։

«Ռուսաստանը կատարել է Ստամբուլում տված խոստումները», - ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը։

Իր հերթին, ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 2239 զոհված զինծառայողի մարմին։