ՌԴ-ն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի՝ ԱՄՆ-ում վարչակազմը Դոնալդ Թրամփին անցնելու համատեքստում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում։
«Մենք պատրանքներ չենք ունեցել եւ չունենք ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման առումով։ Այն կարելի է լուծել բացառապես Եվրոպայում հուսալի անվտանգության եւ կայունության մասին պայմանավորվածության համատեքստում, պայմանավորվածություններ, որոնք հաշվի կառնեն ՌԴ շահերը եւ, իհարկե, բոլոր մյուս երկրների օրինական շահերը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ «բոլորը ինչ-որ փոփոխություններ են սպասում Դոնալդ Թրամփի վարչակազմի գալու հետ կապված»։ Սակայն Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն այս կապակցությամբ պատրանքներ չունի. Վաշինգտոնում Կիեւին աջակցության հարցում կա երկկուսակցական կոնսենսուս։