
Ռուսական կողմը կդադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում, եթե հասնի իրոն գոհացնող արդյունքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում, փոխանցում է РБК-ի թղթակիցը։
«Նախագահը հստակ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել Ուկրաինայի և Եվրոպայի ցանկացած ներկայացուցիչների հետ, որոնք բարեխղճորեն ցանկանում են օգնել խաղաղության հաստատմանը, բայց մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր, կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանին», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ «անհապաղ խաղաղեցման», շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցման և հետագա քայլերի մասին մտածելու տարբերակը Ռուսաստանին ձենտու չէ։
Լավրովն ընդգծել է, որ «առկա իրողությունները պետք է հաշվի առնվեն»։
«Նաև պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չմտնելը ՆԱՏՕ-ի կազմ. սրա շուրջ պետք է լինի հստակ երկաթբետոնե համաձայնություն», - եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը: