Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի «(Ոչ)ստրատեգիական կայունություն 2025. միջազգային անվտանգության մեկ տարվա արդյունքներ» քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը չի հետապնդում իրեն վերագրվող ագրեսիվ նպատակները։
Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վրա այն մասին, որ Մոսկվան «նույնիսկ պատրաստ է դա ամրագրել իրավաբանորեն՝ ներկայիս ճգնաժամի պոտենցիալ կարգավորման համատեքստում՝ հիմնվելով հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա»։
Դեկտեմբերի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է գրավոր ամրագրել, որ ագրեսիվ ծրագրեր չունի ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավաբանական փաստաթղթում ամրագրել երաշխիքները, որ չի պատրաստվում հարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ դա պետք է արվի կոլեկտիվ՝ փոխադարձ հիմունքներով։



