ՌԴ-ն լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի...

Ռուսաստանը լրացուցիչ առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Մենք հասկանում ենք, որ անվտանգության երաշխիքների մասին խոսելիս չենք կարող սահմանափակվել միայն Ուկրաինայով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանատան կլոր սեղանի ժամանակ։

«Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից՝ 2014 թվականից ի վեր, արել է հնարավոր ամեն ինչ այն լուծելու համար», - նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ Ալյասկայում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ Ուկրաինան պետք է վերադառնա արտադաշինքային, չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի։