Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ վերջին օրվա ընթացքում Բելգորոդի մարզն Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 10 անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել: Բացի այդ, մարզի տարբեր բնակավայրերի ուղղությամբ 18 արկ է արձակվել։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել է 1 խաղաղ բնակիչ, վնասվել են 4 մասնավոր տուն, էլեկտրահաղորդման գծեր, կապի ենթակառուցվածքային օբյեկտ և էքսկավատոր։