ՌԴ-ն հայտարարել է, որ ՀՀ-ում և Հայաստանի և Վր...

«Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները աշխատանքներ են սկսել վերականգնելու համար մայիսի 25-26-ի տարերային աղետի հետևանքով խաթարված երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ներսում և Հայաստանի և Վրաստանի միջև: Ըստ ТАСС-ի՝ դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի բնակչությանը կենսական նշանակություն ունեցող ապրանքներով ապահովելու համար, Ռուսաստանի Դաշնությունը վերականգնման համար ֆինանսական միջոցներ է հատկացնում»,- հավելել է Մատվեևը։ Նա հավելել է, որ ռուս մասնագետները ամեն ինչ կանեն, Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ հնարավորինս արագ վերականգնելու համար:

Ջրհեղեղի հետևանքով ութ տեղերում վնասվել են երկաթուղային գծեր՝ մինչև 2 կմ ընդհանուր երկարությամբ։