ՌԴ-ն և ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության...

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տարաձայնություններ չկան, կա Ուկրաինայում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու ցանկություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլում զգացողություն կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտնում, կամ, առնվազն, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները մեծանում են։

«Այստեղ տարաձայնություններ չկան։ Կա խնդիրն իսկապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու և դա շատ արագ անելու ցանկություն», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ 

ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու ջանքերի ֆոնին Ուկրաինային ռուսական նոր հարվածների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ «գոհ չէ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։