ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադ...

Օտարերկրացիները, որոնք մուտք են գործում Ռուսաստան, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն երկար ժամանակ գտնվում են երկրի տարածքում, պետք է բժշկական հետազոտություն անցնեն, ասվում է ՌԴ ՆԳՆ նյութերում, որոնք ուսումնասիրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Պարտադիր բժշկական զննության պահանջը վերաբերում է բացարձակապես բոլոր օտարերկրացիներին, որոնք երկար ժամանակ գտնվում են երկրում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին՝ անկախ նրանց այցի նպատակից»,- ասվում է գերատեսչության նյութերում։

«Եթե օտարերկրացու մոտ ախտորոշվի վարակիչ հիվանդություն, որը վտանգ է ներկայացնում ուրիշների համար, նա կարող է վտարվել երկրից, և նրա մուտքը Ռուսաստան ընդմիշտ փակ կլինի »,- ընդգծում են ՌԴ ՆԳՆ-ում։

Բուժզննում անցնելու պարտավորությունից ազատվում են Բելառուսի քաղաքացիները, մինչև 6 տարեկան երեխաները, ՌԴ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագետները և աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՌԴ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների աշխատակիցները:  Բացի այդ, եթե ուղևորության նպատակը զբոսաշրջությունն է, իսկ Ռուսաստանում օտարերկրացու գտնվելը չի ​​գերազանցում 3 ամիսը, բժշկական զննում չի պահանջվում, ամփոփել է ՌԴ ՆԳՆ-ն։