Թուրքիայում 2022թ. կեցության իրավունքի ձեւակերպան թվով առաջատարը ռուսաստանցիներն են, այդ ժամանակ փաստաթուղթն ստացել էր մոտ 100 հազար ՌԴ քաղաքացի։ Այս մասին վկայում են Թուրքիայի Turkstat վիճակագրության ինստիտուտի երեքշաբթի տարածած տվյալները։
Նշվել է, որ հանրապետությունում երկար ժամանակով բնակվելու իրավունքի համար դիմել է 99 898 ռուսաստանցի։ Սա ամենամեծ ցուցանիշն է բոլոր ազգությունների շարքում, որոնք անցած տարի Թուրքիայում կեցության իրավունքի հայտ են ներկայացրել։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են. այդ երկրի 32 539 քաղաքացի է ստացել այդ փաստաթուղթը։ Երրորդը Իրանի քաղաքացիներն են (25 997)։
Turkstat-ը նշել է, որ 2021թ. համեմատ կեցության իրավունքի համար դիմած ռուսաստանցիների թիվը ավելացել է 77 տոկոսով։ Երկու տարի առաջ փաստաթուղթը ձեռք էր բերել ՌԴ 22 291 քաղաքացի։