ՌԴ լուսավորության նախարարությունը քննարկում է...

ՌԴ լուսավորության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ լուսավորության փոխնախարար Տատյանա Վասիլեւան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակվում է ռուս-արտասահմանյան համատեղ դպրոցների կառուցումը։ Մշակվում է արդեն գործող դպրոցների լրացուցիչ մասնաշենքերի կառուցման հարցը։ Բացի այդ, մշակվում է Հայաստանում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաեւ աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում աֆրիկյան, Ասիա-խաղաղօվկիանոսյան, Լատինո-ամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 արտասահմանյան երկրներում ռուսերենի բաց կրթության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Վասիլեւան հավելել է, որ նման կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն լեզվի առաջխաղացմանը, այլեւ մշակույթին, ավանդույթներին ծանոթանալուն։