ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի»...

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են իրականացրել՝ պարենային փաթեթներ բաժանելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար Մարտունու և Ասկերանի բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: