ՌԴ իրավապահներին են ներկայացվել Միհրան Պողոսյ...

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասին:

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և մի քանի լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,- գրել է նա: