
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից.
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նշելով, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: