ՌԴ-ի ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել, երբ Ադրբե...

Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից հռչակած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին։

Հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՌԴ կողմից Հայաստան զենքի մատակարարման մասին հարցին․

«Բայց դա ոչ մի ձև չի ազդելու ՀՀ որոշման վրա՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Եթե պարտավորությունները չեն կատարվում, Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը։ Ռուսաստանից միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։

Եթե նայենք նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը բազմիցս շատ վատ է իրեն դրսևորել որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներ սպանելով մինչև պայմանավորվածություններ խախտել։ Ադրբեջանն ինչ ուզել է, մեր տարածաշրջանում արել է, Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել։ Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ Ադրբեջանը բազմիցս օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից չլսեցինք»,-նշել է ԱԺ նախագահը։