
Գիշերը Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Հարձակումների հիմնական թիրախը Վոլգոգրադի (19 ԱԹՍ) և Ռոստովի (15 ԱԹՍ) մարզերն են եղել։
Ուլյանովսկի մարզի վրայով խփվել է երեք անօդաչու թռչող սարք, երկուսը՝ Վորոնեժի մարզի և մեկը՝ Սարատովի մարզի վրայով։ Եվս երկու անօդաչու թռչող սարք հասել է Բաշկորտոստան։