ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունների վերականգնումն առ...

Երկար ու դժվար ճանապարհ է սպասվում Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, մինչ երկու երկրները կվերականգնեն հարաբերությունները։ Ճեպազրույցում այսպիսի գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Մենք գտնվում ենք մեր երկկողմ հարաբերությունների վերականգնման սկզբնական փուլում։ Սպասվում է երկար եւ դժվար ճանապարհ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Համենայն դեպս, երկու նախագահները քաղաքական կամք են հայտնել այդ ուղղությամբ»,- նշել է Պեսկովը եւ ավելացրել, որ ԱՄՆ նախագահը «բավական կառուցողական է, որպեսզի երկխոսություն լինի, լուծվեն խնդիրները»։ Փետրվարի 12-ի զրույցում Պուտինը եւ Թրամփը քննարկել են իրավիճակը երկու երկրների հարաբերություններում, եւ զարգացնելով զրույցի թեման՝ փետրվարի 18-ին Էր Ռիադում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կայացել են բանակցություններ բարձր մակարդակով։ Դրանցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են սկզբի համար կարգավորել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը համաձայնել է ՌԴ նոր դեսպանի նշանակմանը Վաշինգտոնում։