ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկում են ունեցել

ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկում են...

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններ մշակել։ Հանդիպումը կայացել է Սյունիքում։ Այս մասին հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են նաև միջմարզային համագործակցության զարգացման և Սյունիքի մարզի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ներդրման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․ Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վ․ Ենոքյանը։

Այս թեմայով

0.032 second