ՌԴ դեսպանն ու դեսպանատան ռազմական կցորդը ծաղի...

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան պաշտպանական կցորդ Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։

Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», - նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ: